ՀՀ ներկայացուցիչը՝ ԱԲ-ին վերաբերող ՄԱԿ բանավեճում
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ ներկայացուցիչը՝ ԱԲ-ին վերաբերող ՄԱԿ ԱԽ բաց բանավեճում
26 ՍԵՊ 2025 11:45
ՀՀ ներկայացուցիչը՝  ԱԲ-ին վերաբերող ՄԱԿ ԱԽ բաց բանավեճում

ՀՀ ներկայացուցիչը՝ ԱԲ-ին վերաբերող ՄԱԿ ԱԽ բաց բանավեճում

26 ՍԵՊ 2025 11:45
Միջազգային իրավունքը, և, մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ՝ օրինականության, համաչափության, նախազգուշացման և տարբերակման սկզբունքները, պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի: Մենք խորապես համոզված ենք, որ այս սկզբունքները չեն կարող խախտվել կամ ընտրողաբար կիրառվել նոր տեխնոլոգիաների համատեքստում։
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճի ընթացքում։
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսլի բնույթը՝ հաշվի առնելով անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի կիրառումը, որոնց հետևանքով առաջանում են լուրջ մարդասիրական և իրավական խնդիրներ՝ մարտադաշտերից շատ ավելի հեռու:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական բանականության ռազմական կիրառման հնարավոր օգուտների վերաբերյալ քննարկումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ պետությունների միջև գոյություն ունենան կարգավորումներ և ընդհանուր ըմբռնում: Հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդը՝ որպես համախբող կամուրջ, կնպաստի խնդրի կարգավորմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել