Գրանցվել
Գրանցվել
ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն
14 ՀՈՒԼ 2025 15:35
ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

14 ՀՈՒԼ 2025 15:35
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:
Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորությունը, երկու կողմերը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցությանը, որի շրջանակում Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը, որը ներառում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացման և ընդլայնման հանձնառությունը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Նախագահը շնորհավորեց Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ | ReOpen