1,093,750 դոլար՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար
21 ՕԳՍ 2025 08:19

1,093,750 դոլար՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար
21 ՕԳՍ 2025 08:19
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է այս տարվա երկրորդ կիսամյակում իրեն հատկացնել հատկացնել 1,093,750 դոլարին համարժեք դրամ՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար։ Այս հարցը ներառված էր կառավարության օգոստոսի 21-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Ըստ պաշտոնական աղբյուրի, Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերը կներկայացնի:
Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությունը, որը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում):
Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ գնումը կատարվում է ՀՀ տարածքից դուրս և գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ գնումը նախատեսվում է կատարել մեկ անձից գնման եղանակով՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանին Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի։
Հարկ է նշել, որ ընկերությանն անհրաժեշտ է լինելու ապահովել վճարում փաստացի ծառայություններ մատուցելու պահից՝ նախքան վերջինս հետ պայմանագրի կնքումը մատուցվելիք ծառայությունների համար ևս։
Ուստի, սույն որոշման գործողությունը տարածվում է փաստացի ծագած հարաբերությունների վրա և, անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել