ՀՀ-ն 5 մլն եվրո կստանա միջուկային անվտանգության համար
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ-ն 5 մլն եվրո կստանա ԵՄ-ից՝ միջուկային անվտանգության համար
30 ՀՈԿ 2025 10:40
ՀՀ-ն 5 մլն եվրո կստանա ԵՄ-ից՝ միջուկային անվտանգության համար

ՀՀ-ն 5 մլն եվրո կստանա ԵՄ-ից՝ միջուկային անվտանգության համար

30 ՀՈԿ 2025 10:40
Կառավարությունը հոկտեմբերի 30-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը, որի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն՝ մի շարք կարևոր հիմնախնդիրներ լուծելու նպատակով:
«2011 թվականի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո հաշվարկվել են գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները, և ըստ դրա կազմվել են սթրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացվում են միջոցներ: 5 մլն եվրո համաձայնագիրը վերաբերում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,- մանրամասնել է Խուդաթյանը:
Նախարարը նշել է, որ Կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը 2024 թվականին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին նշված նպատակի համար արդեն հատկացվել է 12․9 մլն եվրո՝ ուղղված ջրածնով պայմանավորված վթարների կառավարմանը: 5 մլն եվրո գումարի մի մասով սարքավորում է ձեռք բերվելու, որն իրականացնում է ջրածնի այրում: Այն տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել