ՀՀ մուտքի կնիքները չեն պարունակի այլ պատկերներ,այդ թվում՝Արարատը․Արսեն Թորոսյան
14 ՍԵՊ 2025 11:43

ՀՀ մուտքի կնիքները չեն պարունակի այլ պատկերներ,այդ թվում՝Արարատը․Արսեն Թորոսյան
14 ՍԵՊ 2025 11:43
Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։ Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Որոշ ընդդիմադիր շրջանակներ նոր տեղեկատվական գրոհ են սկսել նախորդ հինգշաբթի օրը կառավարության կողմից ընդունված մի որոշման վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևը։
Նախ ուզում եմ ասել, որ աշխարհի շատ երկրներում սահմանահատման ժամանակ արդեն վաղուց կնիքներ չեն էլ դրվում անձնագրերում, նույնիկ մեր հարևան Վրաստանի հետ մենք էլ կարող ենք սահմանը հատել նույնականացման քարտով, առանց որևէ կնիքի, քանի որ սահմանահատումները ֆիքսվում են միայն էլեկտրոնային համակարգում»,-գրել է նա և կից տեղադրել որոշումով սահմանված կնիքների նոր ձևերն ու իր անձնագրի մեջ առկա տարբեր երկրների կնիքները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել