ՀՀ դեսպանը Ֆրանսիայում քննարկել է պաշտպանությունը
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է պաշտպանությունը
29 ՆՈՅ 2025 10:52
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է պաշտպանությունը

ՀՀ դեսպանը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է պաշտպանությունը

29 ՆՈՅ 2025 10:52
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ: Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում նաև` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
«Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար