ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
9 ՀՈԿ 2025 08:41

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
9 ՀՈԿ 2025 08:41
Նոյեմբերի կեսերին, մոտ մեկ շաբաթով Թուրքիա կմեկնի ՀՀ ԱԺ պատվիրակությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հաստատել է պատվիրակության կազմը։
Ըստ այդմ, ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլում կգտնվեն պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը և Արթուր Հովհաննիսյանը: Պատվիրակության քարտուղարն է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել