ՀՀ արտահանումը ԵԱՏՄ աճել է 2.4%-ով՝ չհաշված ոսկին. Գևորգ Պապոյան
20 ՕԳՍ 2025 08:03

ՀՀ արտահանումը ԵԱՏՄ աճել է 2.4%-ով՝ չհաշված ոսկին. Գևորգ Պապոյան
20 ՕԳՍ 2025 08:03
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025-ի առաջին յոթ ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 միլիարդ 788 միլիոն դոլար։ Դա 42 միլիոնով կամ 2,4 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Պապոյանը ընդգծել է, որ այս արդյունքները ցույց են տալիս տնտեսության կայուն զարգացումը։ Միևնույն ժամանակ նախարարն անդրադարձել է ոսկու արտահանման կրճատման շուրջ տարածվող շահարկումներին։
Նրա խոսքով՝ այդ գործընթացը ոչ մի իրական տնտեսական արդյունք չէր ապահովում և ավելին՝ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել