Հայաստանի անկախության 34-ամյակը Պեկինում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի անկախության 34-ամյակը նշվել է Պեկինում պաշտոնական ընդունելությամբ
24 ՍԵՊ 2025 07:54
Հայաստանի անկախության 34-ամյակը նշվել է Պեկինում պաշտոնական ընդունելությամբ

Հայաստանի անկախության 34-ամյակը նշվել է Պեկինում պաշտոնական ընդունելությամբ

24 ՍԵՊ 2025 07:54
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 22-ին Պեկինի China World հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին:
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառմանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:
Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։
Շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշել է, որ փոխակերպվող միջազգային հարաբերությունների պայմաններում ՀՀ ազգային պետականության ամրապնդման համար որդեգրել է կապերի բազմազանեցման և հավասրակշռման արտաքին քաղաքականություն` առաջ շարժվելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներով և տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ համակեցության գաղափարով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել