ՀՖՖ-ն ներկայացրել է ազգային հավաքականի հայտացուցակը՝ Հունգարիայի դեմ խաղում։
11 ՀՈԿ 2025 09:34

ՀՖՖ-ն ներկայացրել է ազգային հավաքականի հայտացուցակը՝ Հունգարիայի դեմ խաղում։
11 ՀՈԿ 2025 09:34
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսում նշել է ազգային թիմի նպատակը առաջիկա խաղում։
«Ոչ մի տարբերություն չկա նախորդ հանդիպումների համեմատ, ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի եւ դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ Տրամադրվածությունն ու հոգեբանությունն այնպես է, որ շատ հեռու չենք նայում։ Մտածում ենք առաջիկա խաղի մասին եւ ցանկանում ենք հասնել լավ արդյունքի։ Ոչ-ոքին կհամարվի լավ արդյունք, որովհետեւ տնային խաղ չէ եւ ունենք ուժեղ մրցակից»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել