Ինչու է դադարեցվում ՀԷՑ-ի լիցենզիան. ՀԾԿՀ-ն ներկայացրել է պատճառները
10 ՆՈՅ 2025 09:43

Ինչու է դադարեցվում ՀԷՑ-ի լիցենզիան. ՀԾԿՀ-ն ներկայացրել է պատճառները
10 ՆՈՅ 2025 09:43
ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում:
Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց՝ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։
Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել