ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվեց. ինչ է լինելու հետո
17 ՆՈՅ 2025 11:06

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվեց. ինչ է լինելու հետո
17 ՆՈՅ 2025 11:06
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ «Տաշիր Կապիտալ»-ին տրված լիցենզիայից զրկելու վերաբերյալ։ Սակայն, ինչպես նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, գործընթացն այս որոշմամբ չի ավարտվում և ունենալու է շարունակություն։
Որոշմանը դեմ է քվեարկել հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը՝ իրավական մտահոգություններ բարձրաձայնելով։ Նա իր դիրքորոշումը հիմնավորել է Սահմանադրական դատարանում ընթացող գործով, որը վերաբերում է համապատասխան օրենսդրական փոփոխությանը։
«Սահմանադրական դատարանը, եթե դեկտեմբերի 16–ին օրենսդրական փոփոխությունը որևէ կետով ճանաչի հակասահմանադրական, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական»,- ասել է Նռանյանը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է որոշումից բխող հետագա քայլերը։ Նրա խոսքով՝ առաջիկա երեք ամսվա ընթացքում պետությունը բանակցություններ կսկսի ՀԷՑ-ի սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման շուրջ։ «Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը համաձայնության չգան, պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել սեփականության իրավունքը», - հայտարարել է Մեսրոպյանը։
Նա նաև ենթադրել է, որ կողմերն իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել այլ դատական ատյաններում, ինչը նշանակում է, որ գործընթացը կարող է երկարաձգվել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար