Հայկական մշակութային ժառանգությունը՝ Google-ի հարթակում
21 ՆՈՅ 2025 08:33

Հայկական մշակութային ժառանգությունը՝ Google-ի հարթակում
21 ՆՈՅ 2025 08:33
Հայկական հարուստ մշակութային ժառանգությունը կարող է հասանելի դառնալ համաշխարհային լսարանին Google-ի միջոցով։ Այս հեռանկարային հնարավորությունը քննարկվել է Google-ի կենտրոնակայանում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ընկերության բարձրաստիճան ներկայացուցչի հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է տեխնոլոգիական հսկայի գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար (Head of AI GTM) Հրաչ Աչաջյանի հետ։
Հանդիպման առանցքում եղել է Google Arts & Culture հեղինակավոր հարթակի միջոցով հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը։ Այս նախաձեռնության իրականացումը թույլ կտա միջազգային հանրությանը ներկայացնել հայոց պատմության, արվեստի և մշակույթի գանձերը թվային ձևաչափով՝ ապահովելով դրանց պահպանումը և հանրահռչակումը նոր սերունդների համար։
Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, ... ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,- փոխանցում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար