Հայկական Կարմիր խաչը և Իրանի Կարմիր մահիկը խորացնում են համագործակցությունը
28 ՀՈԿ 2025 13:35

Հայկական Կարմիր խաչը և Իրանի Կարմիր մահիկը խորացնում են համագործակցությունը
28 ՀՈԿ 2025 13:35
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով իրականացնել համատեղ մարդասիրական ծրագրեր առողջապահական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում։
Փաստաթուղթը ստորագրել են ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը և Իրանի Կարմիր մահիկի նախագահ դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդը։
Համագործակցությունը նախատեսում է կոնկրետ և շոշափելի քայլեր։ Լրագրողների հետ զրույցում Իրանի Կարմիր մահիկի նախագահը նշել է, որ համագործակցության առաջին քայլերից կլինի դեղորայքի և անհրաժեշտ սարքավորումների տրամադրումը Հայկական կարմիր խաչին։
Սակայն գործակցությունն առավել լայն հորիզոններ ունի։ Ըստ դոկտոր Քոլիվանդի՝ նախատեսվում է Հայաստանում հիմնադրել նաև բուժման մասնագիտական կենտրոններ։ Մասնավորապես, ծրագրվում է ստեղծել քաղցկեղի կանխարգելման և բուժման կենտրոն, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած արդիական վիրահատությունների կենտրոն։
Այս նախաձեռնությունը դիտարկվում է նշանակալի քայլ՝ երկու ազգային ընկերությունների միջև կապերի ամրապնդման և Հայաստանում մարդասիրական ու առողջապահական ծրագրերի կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ խոստանալով նոր հնարավորություններ հետագա համագործակցության համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել