Հայկական ավիաընկերությունները թռչում են Ադրբեջանով
Գրանցվել
Գրանցվել
Հայկական ավիաընկերությունները սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից. «Հետք»
6 ՍԵՊ 2025 06:30
Հայկական ավիաընկերությունները սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից. «Հետք»

Հայկական ավիաընկերությունները սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից. «Հետք»

6 ՍԵՊ 2025 06:30
Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլևս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում: Թեմային անդրադարձել է «Հետք»-ը՝ ներկայացնելով բաց աղբյուրներում առկա տեղեկությունները։
Հիշեցնում է՝ նախկինում ևս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն անցել են Ադրբեջանի օդային տարածքով, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարեւանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի եւ Ռուսաստանի օդային տարածքներով: Սակայն Փաշինյանի՝ օգոստասի 30-ի թռիչքից հետո, երբ ՀՀ կառավարական օդանավն է անցել Ադրբեջանի օդային տարածքով, վիճակագրական պատկերը էապես փոխվել է։
Կոմերցիոն փոխադրումներ կատարող հայկական ավիաընկերությունների վիճակագրությունը ցույց է տալիս հետեւյալը: Օգոստոսի 30-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Կրասնոյարսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով: Օգոստոսի 31-ին «Շիրակ Ավիան» Երեւանից Նովոսիբիրսկ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:
«Ֆլայուան Արմենիան» սեպտեմբերի 2-ին եւ 5-ին Երեւանից Եկատերինբուրգ է թռել ու վերադարձել Ադրբեջանի վրայով:
Նշենք, որ այս թռիչքների ժամանակ հայկական օդանավերը շատ ավելի երկար տարածություն են անցել Ադրբեջանի վրայով:
Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս վերջին թռիչքների ժամանակ նրանք Ադրբեջանի երկինք են մտել եւ այնտեղից դուրս եկել օդային անցման կետերով (օդային սահմանների վրա, ինչպես ցամաքում, կան հստակ կոորդինատներով անցման կետեր):
Նույն կերպ ադրբեջանական օդանավերն են անցնում մեր երկնքով՝ Բաքվից դեպի Նախիջեւան կամ Թել Ավիվ թռչելիս եւ վերադառնալիս: Ընդ որում, AZAL-ի տարանցիկ թռիչքները շաբաթվա կամ ամսվա կտրվածքով բազմապատիկ շատ են հայկական փոխադրողների տարանցիկ թռիչքների ընդհանուր քանակից, գրել է «Հետքը»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել