Հայկ Մամիջանյանը դիմել է Եվրամիությանը՝ գերիներին այցելելու խնդրանքով
19 ՍԵՊ 2025 09:17

Հայկ Մամիջանյանը դիմել է Եվրամիությանը՝ գերիներին այցելելու խնդրանքով
19 ՍԵՊ 2025 09:17
Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,- գրել է Մամիջանյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել