Հայաստանը զինվում է, բայց ոչ թե հարձակվելու, այլ պաշտպանվելու համար․ Պապիկյան
25 ՀՈԿ 2025 07:48
Հայաստանը զինվում է, բայց ոչ թե հարձակվելու, այլ պաշտպանվելու համար․ Պապիկյան
25 ՀՈԿ 2025 07:48
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այդ մասին հոկտեմբերի 24-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ հայտարարել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը խոսել է նաև տեղական արտադրությունը զարգացնելու արդեն հաջողված ծրագրերի մասին։ 
«Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը։ Մենք ունենք նոր, հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ հայկական զենքը որակապես մրցունակ լինի և դուրս գա շուկա»,- նշել է Պապիկյանը։
 Ընդգծել է՝ իր զինված ուժերը կատարելագործելով և վերազինելով հանդերձ՝ Հայաստանը հարևանների վրա հարձակվելու մտադրություն չունի։ 
«Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»,- ընդգծել է Պապիկյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել