Հայաստանը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում
8 ՍԵՊ 2025 09:47

Հայաստանը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում
8 ՍԵՊ 2025 09:47
Հայաստանը դարձել է Սլովենիայում անցկացված Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad) հաղթողը։ Այդ մասին հայտնում են «Armath Engineering Makerspaces»-ի մամուլի ծառայությունից։
Հայաստանը ներկայացրել են Արարատ Բայանդուրյանը և Գրիգոր Խոջայանը՝ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի «Արմաթ» ինժեներական աշխատանոցից, Վահե Գաբրիելյանը՝ Երևանի թիվ 131 դպրոցի «Արմաթ» ինժեներական աշխատանոցից։ Մարզիչը Շահեն Արաբաչյանն է:
Այս տարի մրցաշարին մասնակցել է 214 թիմ՝ 45 երկրից:
Չեմպիոնները արդեն ժամանել են Հայաստան, օդանավակայանում նրանց դիմավորել է «Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության» թիմը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել