ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մարդու իրավունքների պաշտպանության թեման է շոշափել
23 ՍԵՊ 2025 08:18

ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մարդու իրավունքների պաշտպանության թեման է շոշափել
23 ՍԵՊ 2025 08:18
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Մարդու իրավունքների խթանումը և պաշտպանությունը ՄԱԿ-80 բարեփոխումների շրջանակներում» խորագրով նախարարական փակ կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնային դերը ՄԱԿ համակարգում՝ որպես խաղաղության, անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի գրավական: Կարևորելով վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդումը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների խախտումների հասցեագրման և խոցելի խմբերի պաշտպանության հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ուղղված խախտումներին արագ արձագանքմանն ու հետագա ճգնաժամերի կանխմանը, ինչպես նաև հաշվետվողականության ու արդարության ապահովմանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել