Հայաստանը՝ կամուրջ Հնդկաստանի և Եվրոպայի միջև
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի և Եվրոպայի միջև
13 ՆՈՅ 2025 09:17
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի և Եվրոպայի միջև

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի և Եվրոպայի միջև

13 ՆՈՅ 2025 09:17
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում մասնակցել է «Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովի» նախարարական պլենար նստաշրջանին։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Իր ելույթում Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավիչ միջավայրը և ընթացիկ խոշոր ծրագրերը՝ հատուկ անդրադարձ կատարելով Գյումրու «չոր նավահանգիստ» նախագծին։ Նա ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը՝ որպես կապող օղակ Եվրոպայի և Ասիայի միջև։
«Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ տնտեսական, մշակութային և լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Այս առումով Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ՝ հանդես գալով որպես իդեալական հաբ առևտրի, արտադրության և տեխնոլոգիական համագործակցության համար», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը նաև խոսել է «TRIPP» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների մասին՝ շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել