Հայաստանը ձեռք է բերում նոր սերնդի սպառազինություն. Պապիկյան
24 ՀՈԿ 2025 17:23

Հայաստանը ձեռք է բերում նոր սերնդի սպառազինություն. Պապիկյան
24 ՀՈԿ 2025 17:23
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերում բացառապես նոր սերնդի սպառազինություն
Նա ընդգծել է, որ Հայաստանն իր բանակն ու զենքերն օգտագործելու է միմիայն սեփական սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով՝ հավելելով, որ երկիրը մտադրություն չունի իր զինված ուժերը կիրառել սահմաններից դուրս։
Անդրադառնալով բանակում մահվան դեպքերին՝ նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ գրանցվել է ծառայության հետ կապված մահվան 5 դեպք։ Ըստ Պապիկյանի՝ զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդության հետևանքով, մեկը՝ հոսանքահարումից, մեկը՝ կայծակի հարվածից, և գրանցվել է ինքնասպանության մեկ դեպք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել