Հայաստանում նվազել է աղքատության մակարդակը
12 ՆՈՅ 2025 07:19

Հայաստանում նվազել է աղքատության մակարդակը
12 ՆՈՅ 2025 07:19
2025 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 4․8% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5․3%-ով՝ կազմելով 295042 դրամ։ Խորհրդարանում այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով՝ կազմելով 21․7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1․1%-ից նվազել է 0․6%-ի։ Նվազել է նաև անհավասարությունը բնութագրող Ջինիի գործակիցը՝ գտնվելով վերջին տարիների հետ համեմատած ցածր մակարդակում, նշել է Հովհաննիսյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել