Մեքենաների աճ Հայաստանում. 44 հազարով մեկ տարում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանում մեքենաների թիվը մեկ տարում աճել է 44 հազարով
8 ՍԵՊ 2025 11:08
Հայաստանում մեքենաների թիվը մեկ տարում աճել է 44 հազարով

Հայաստանում մեքենաների թիվը մեկ տարում աճել է 44 հազարով

8 ՍԵՊ 2025 11:08
Հայաստանում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որից 343 հազար 220-ը՝ Երևանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաների թիվը կազմել է 909 հազար 326, իսկ Երևանում՝ 331 հազար 314։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ նշելով, որ վերջին մեկ տարում տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում աճել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում 11 հազար 906-ով։
Թեման քննարկվել է Երևանում երթևեկությունը թեթևացնելու, խցանումները նվազեցնելու համատեքստում։
Երևանում պլանավորում են դրան հասնել հանրային տրանսպորտի համար գծեր ավելաբնելու, ինչպես նաև հեծանիվներից օգտվելու մշակույթը զարգացնելու միջոցով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել