Հոկտեմբերի 8-9-ը ՀՀ-ում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն
9 ՀՈԿ 2025 13:55

Հոկտեմբերի 8-9-ը ՀՀ-ում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն
9 ՀՈԿ 2025 13:55
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Դա պայմանավորված է հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։ Այս օրերը հանրապետության մեծ մասի համար դարձան ամենատաքը օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել