Վրացի մարտիկին ՀՀ-ից ՌԴ արտահանձնում է սպառնում
6 ՀՈԿ 2025 07:07

Վրացի մարտիկին ՀՀ-ից ՌԴ արտահանձնում է սպառնում
6 ՀՈԿ 2025 07:07
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ի հայտ եկավ ևս մեկ անհանգստացնող խնդիր, որն ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին։ Վրաստանի քաղաքացի Վանո Սաբաշվիլիին, ով կռվել է Ուկրաինայում, սպառնում է Հայաստանից Ռուսաստանին արտահանձնում։ Սաբաշվիլին, ով ութ տարի ծառայել է Վրաստանի զինված ուժերում և ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում կռվել է միջազգային լեգիոնի կազմում, չի իմացել, որ Մոսկվան իրեն միջազգային հետախուզման մեջ է հայտարարել։
Սեպտեմբերի 9-ին նա կարճատև այցով մեկնել է Հայաստան, անխոչընդոտ հատել է վրաց-հայկական սահմանը և ձերբակալվել հայկական կողմում։ Նրան հեռակա դատապարտել է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» դատարանը։
Սա եզակի դեպք չէ. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում կալանքի տակ է գտնվում Վրաստանի մեկ այլ քաղաքացի՝ Գիորգի Կինոյանը, ով նույնպես ձերբակալվել է Ռուսաստանի պահանջով և սպասում է արտահանձնման վերաբերյալ դատարանի որոշմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել