Հայաստանում վթարների բարձր ցուցանիշ է գրանցվել. 3 օրում՝ 3 զոհ, 60 վիրավոր
22 ՍԵՊ 2025 12:08

Հայաստանում վթարների բարձր ցուցանիշ է գրանցվել. 3 օրում՝ 3 զոհ, 60 վիրավոր
22 ՍԵՊ 2025 12:08
Սեպտեմբերի 20-22-ը ՀՀ-ում գրանցվել է 44 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին ասված է Ոստիկանության տարածած ամփոփագրում։
Ոստիկանության ստորաբաժանումները սեպտեմբերի 20-22-ը բացահայտել են 234 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Ստիպողաբար, թե կամավոր՝ դեռ անլուծելի են մնում ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված խնդիրները։ Հակառակ շարունակական ջանքերին և տարաբնույթ նախաձեռնություններին՝ պատահարների թիվը մնում է մեծ, զոհերի և վիրավորների թիվը՝ ևս։
2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է վրաերթերի 1079 դեպք, որի հետևանքով 107 մարդ մահացել է, 1065-ը ստացել են մարմնական վնասվածքներ, գրում է Հետքը։ Այսինքն՝ օրական միջինում 3 վրաերթ է գրանցվել, ամեն 10-րդը՝ մահվան ելքով։
Փաստը, որ 2025-ի օգոստոսի 2-ից հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է, իրավիճակը շատ չի փոխել։ Հիշեցնենք, որ եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը դրաձել է տասը հազար դրամ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել