Հայաստան-Եգիպտոս հանձնաժողովի նիստ է նախատեսվում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ է նախատեսվում
3 ՆՈՅ 2025 09:32
Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ է նախատեսվում

Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ է նախատեսվում

3 ՆՈՅ 2025 09:32
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 2-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել այս տարվա ապրիլին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ ընդգծելով զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատրաստակամությունը:
Կողմերը կարևորել են մոտ ապագայում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, որը նոր խթան կհաղորդի զարգացող երկկողմ հարաբերություններին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել