Հայաստանը և Վրաստանը՝ կրթական համագործակցություն
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում
23 ՍԵՊ 2025 11:53
Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

23 ՍԵՊ 2025 11:53
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ողջունելով Մարիամ Լաշխինին և պատվիրակության անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև ոլորտային համագործակցության մեծ ներուժը։ Նա առաջարկել է դիտարկել հատկապես գիտության ոլորտում կապերի ընդլայնումը՝ համատեղ իրականացնելով միջազգային կրթական և հետազոտական ծրագրեր, այդ թվում՝ «Erasmus+»-ի և «Horizon Europe»-ի շրջանակում։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել