Անիի կամրջի վերականգնումը՝ Հայաստան և Թուրքիա
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Թուրքիան կվերականգնեն Անիի կամուրջը․ Ermenihaber.am
16 ՍԵՊ 2025 11:50
Հայաստանն ու Թուրքիան կվերականգնեն Անիի կամուրջը․ Ermenihaber.am

Հայաստանն ու Թուրքիան կվերականգնեն Անիի կամուրջը․ Ermenihaber.am

16 ՍԵՊ 2025 11:50
Սեպտմեբրի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպումը, գրում է Ermenihaber.am-ը։
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները հրապարակել են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Մասնավորապես հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։
Ըստ թուրքական աղբյուրի՝ դարեր շարունակ առևտրային ուղիների ամենակարևոր հատման կետերից մեկը հանդիսացող կամրջի վերականգնումը կնպաստի ինչպես տարածաշրջանային զբոսաշրջությանը, այնպես էլ երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել