Հայաստան-Իրան. Հարաբերությունները՝ ռազմավարական
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Իրանը հարաբերությունները կբարձրացնեն ռազմավարական մակարդակի.Արաղչի
19 ՕԳՍ 2025 12:49
Հայաստանն ու Իրանը հարաբերությունները կբարձրացնեն ռազմավարական մակարդակի.Արաղչի

Հայաստանն ու Իրանը հարաբերությունները կբարձրացնեն ռազմավարական մակարդակի.Արաղչի

19 ՕԳՍ 2025 12:49
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի: Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին:
«Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը՝ աշխատանքներ իրականացնել՝ մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի»,-ասել է վարչապետը:
Ավելի ուշ՝ թեմայի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ է հայտնել Իրանի արտգործնախարարը։ Հայաստանի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը շուտով կնքվի, հայտարարել է Աբբաս Արաղչին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել