Հայաստանը և Ղազախստանը դիտարկում են նոր մուլտիմոդալ տրանսպորտային ուղիներ
19 ՍԵՊ 2025 10:22

Հայաստանը և Ղազախստանը դիտարկում են նոր մուլտիմոդալ տրանսպորտային ուղիներ
19 ՍԵՊ 2025 10:22
Սեպտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ հեռավար ձևաչափով։ Նիստը համանախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՂՀ փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը:
Նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, այդ թվում՝ համագործակցությանը առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում: Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղի ստեղծելու նախագծին, իր ելույթում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Զուգահեռաբար, Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան երթուղով արդեն իսկ իրականացվում են բեռնափոխադրումներ, ինչը վկայում է մեր երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ»,- նշել է ՀՀ փոխվարչապետը՝ ընդգծելով, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար կարևոր է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համատեքստում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել