Հայաստան-Իսպանիա. ԱԺ նախագահների հանդիպումը Մադրիդում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի և Իսպանիայի ԱԺ նախագահները հանդիպել են Մադրիդում
24 ՍԵՊ 2025 14:37
Հայաստանի և Իսպանիայի ԱԺ նախագահները հանդիպել են Մադրիդում

Հայաստանի և Իսպանիայի ԱԺ նախագահները հանդիպել են Մադրիդում

24 ՍԵՊ 2025 14:37
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա:
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Առանձնակի կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող հարցը, որի համատեքստում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահն արժեւորել է ստորագրված փաստաթղթերը նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել