Հայաստանի հավաքականը Դուբլինում է
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի հավաքականը ժամանել է Դուբլին
13 ՀՈԿ 2025 09:24
Հայաստանի հավաքականը ժամանել է Դուբլին

Հայաստանի հավաքականը ժամանել է Դուբլին

13 ՀՈԿ 2025 09:24
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դուբլին, որտեղ հոկտեմբերի 14-ին, աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ 2026-ի որակավորման փուլի F խմբ 3-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Հունգարիային: Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին F խմբում 3 միավորով 3-րդն է:
Խաղից հետո Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից էր, ոչ թե, ինչպես մենք ենք ասում՝ «շոկոլադե Ձմեռ պապեր» պատրաստող թիմ։ Նրանք տեխնիկապես հմուտ են, լավ պաշտպանվում են խորքում, արագ հակագրոհում և արդյունավետ են ստանդարտ դիրքերից»,- նշել է Ռոսին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել