Հայաստանը և Սաուդյան Արաբիան՝ տնտեսական կապեր
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կխորացնեն տնտեսական կապերը
11 ՆՈՅ 2025 06:54
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կխորացնեն տնտեսական կապերը

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան կխորացնեն տնտեսական կապերը

11 ՆՈՅ 2025 06:54
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆայսալ Ալիբրահիմի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Սաուդյան Արաբիայի նախարարը հետաքրքրություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության հուշագրի և այլ փաստաթղթերի ստորագրման մասով, որոնց իրագործման ուղղությամբ կանցկացվեն երկկողմ աշխատանքներ։
Նախարար Գևորգ Պապոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել