Հայաստանը և Մոնղոլիան ստորագրեցին արձանագրություն
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Մոնղոլիան ստորագրել են արձանագրություն
25 ՍԵՊ 2025 07:49
Հայաստանն ու Մոնղոլիան ստորագրել են արձանագրություն

Հայաստանն ու Մոնղոլիան ստորագրել են արձանագրություն

25 ՍԵՊ 2025 07:49
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։
Արարատ Միրզոյանը և Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:
Նախարար Միրզոյանն ընդգծել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։
Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել