Կյանքի որակի ինդեքս. ո՞ր տեղում է Հայաստանը
16 ՍԵՊ 2025 16:10

Կյանքի որակի ինդեքս. ո՞ր տեղում է Հայաստանը
16 ՍԵՊ 2025 16:10
Միջազգային առցանց «Նում-բեո» հարթակը հրապարակել է 2025 թվականի Կյանքի Որակի Ինդեքսը, որն ինչպես միշտ՝ մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս ինդեքսը, հիմնված լինելով օգտատերերի տրամադրած տվյալների վրա, թույլ է տալիս պատկերացում կազմել առօրյա կյանքի բոլոր կողմերի մասին՝ սկսած փողոցային անվտանգությունից մինչև շրջակա միջավայրի մաքրություն և տրանսպորտային ծանրաբեռնվածություն։
Numbeo-ի հրապարակած 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը հիմնված է օգտատերերի մուտքագրած տվյալների վրա և ցույց է տալիս առօրյա կյանքի տարբեր կողմերը․ փողոցային անվտանգություն, առողջապահության հասանելիություն, շրջակա միջավայրի մաքրություն, եկամուտների համեմատ ապրանքների, ծառայությունների, անշարժ գույքի գների հարաբերակցություն, տրանսպորտային ծանրաբեռնվածություն, կլիմայի հարմարավետություն։
Ամենաբարձր արդյունքներով աչքի են ընկնում հյուսիսային ու արևմտաեվրոպական երկրները։ Առաջին հնգյակում են Դանիան՝ 205 միավորով, Շվեյցարիան՝ 200, Նիդեռլանդները՝ 195, Ֆինլանդիան ՝190 և Իսլանդիան՝ 185 միավորով։ Այս երկրները միավորում են մի քանի առանցքային գործոններ՝ բարձր եկամուտներ, զարգացած սոցիալական ծառայություններ, արդյունավետ առողջապահական համակարգ, մաքուր միջավայր և հանցավորության ցածր մակարդակ։
Վերջին հնգյակում երկրներ են, որոնք բախվում են լրջագույն սոցիալական ու տնտեսական մարտահրավերների։ Ցածր ցուցանիշներ են գրանցել Նիգերը՝ 50 միավորով, Չադը՝ 55, Հարավային Սուդանը ՝ 58 , Սոմալին՝ 60 և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը՝ 62 միավորով։ Այս երկրներում տարածված են անվտանգային ճգնաժամերը, առողջապահական համակարգի թուլությունը, ինչպես նաև տնտեսական ծանր վիճակը, նույնիսկ հակասանիտարական պայմանները, որոնք էլ հիմնականում ձևավորում են կյանքի որակի նվազագույն մակարդակը։
Հարավային Կովկասը 2025-ի արդյունքներով հայտնվել է միջինից ցածր դիրքերում։ Հայաստանը մոտավորապես 140 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը։ Մեր երկրի առավելություններից առանձնանում են փողոցային համեմատաբար բարձր անվտանգությունը և կլիմայական հարմարավետությունը, սակայն խնդիրներ կան տնտեսական հնարավորությունների և բնակարանների մատչելիության ոլորտում։ Վրաստանը, գրեթե նույն մակարդակի վրա՝ 145 միավորով, 57-րդ տեղում է, ունի ուժեղ զբոսաշրջային գրավչություն և կենսունակ ծառայությունների ոլորտ, բայց ունի աղտոտվածության բարձր մակարդակ։
Թուրքիան միավորների քանակով ավելի բարձր է՝ մոտ 150 միավոր և ըստ վիճակագրության 50-րդն է, Թուրքիան առաջարկում է ցածր կենսապահովման ծախսեր, սակայն երկրի անվտանգային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանը ցուցակում բացակայում է, քանի որ տվյալներ չի տրամադրում, բայց համեմատական վերլուծությունները և ՄԱԿ-ի մարդու զարգացման ինդեքսը ցույց են տալիս, որ նրա դիրքը մոտավորապես համընկնում է ցածր մակարդակին և գտնվում 20-րդ տեղերում։
2024-ի և 2025-ի տվյալների համադրումը ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կյանքի որակի համընդհանուր բարելավում։ Վրաստանն արձանագրել է ամենատպավորիչ աճը՝ մեկ տարում իր ցուցանիշը բարելավելով շուրջ 23%-ով։ Թուրքիան նույնպես ցուցաբերել է զգալի առաջընթաց՝ իր միավորներն ավելացնելով ավելի քան 21%-ով։ Հայաստանը, ունենալով ամենաբարձր մեկնարկային դիրքերից մեկը, նույնպես ամրապնդել է դիրքերը՝ ապահովելով մոտ 17% աճ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել