Հայկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Իրաքի վերականգնմանը․ Պապոյան
26 ՕԳՍ 2025 11:44

Հայկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Իրաքի վերականգնմանը․ Պապոյան
26 ՕԳՍ 2025 11:44
Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի՝ օգոստոսի 26-ին Երևանում կայացած 4-րդ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ունի դրական դինամիկա:
«Հայկական կողմը խորապես շահագրգռված է Իրաքի վերականգնման գործընթացին մասնակցելու հեռանկարով: Հայաստանի ձեռնարկությունները պատրաստ են իրենց ներուժն ուղղել շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, սննդի արդյունաբերության և առողջապահության ոլորտներին», - ասել է Պապոյանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել