Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Թեհրանում
9 ՍԵՊ 2025 08:18

Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Թեհրանում
9 ՍԵՊ 2025 08:18
Իրանի հյուրընկալությամբ կայացել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։
Կողմերը քննարկել և կարևորել են նաև տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2023թ. ապրիլին Երևանում, երկրորդը՝ 2024թ. Դեկտեմբերին, Նյու Դելիում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել