Հայաստան-Իրան գործարար համաժողով. Փաշինյանի մասնակցությունը
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը և Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովին
19 ՕԳՍ 2025 15:12
Փաշինյանը և Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովին

Փաշինյանը և Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովին

19 ՕԳՍ 2025 15:12
Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովին։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, Հայաստանը նախաձեռնել է Հայաստանն Իրանին կապող մի շարք ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր՝ սկսած սահմանային անցակետերից մինչև ճանապարհներ և էլեկտրագծեր։ Հիշեցրել է, որ դրանց, մասնավորապես, ճանապարհի կառուցմանը անմիջականորեն մասնակցում են նաև իրանական ընկերությունները։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը կապող կամուրջ, մեծ հնարավորություններ է տալիս։ Իսկ հերթական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նրա խոսքով, ավելի լայն հնարավորություններ կբացեն գործարարների համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել