Հայաստան-Հնդկաստան. Ուղիղ ավիաչվերթների քննարկում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստան-Հնդկաստան ուղիղ ավիաչվերթների հնարավորությունն է քննարկվել
16 ՆՈՅ 2025 07:04
Հայաստան-Հնդկաստան ուղիղ ավիաչվերթների հնարավորությունն է քննարկվել

Հայաստան-Հնդկաստան ուղիղ ավիաչվերթների հնարավորությունն է քննարկվել

16 ՆՈՅ 2025 07:04
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող CII Partnership Summit 2025-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։ «Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել