Ներդրումներ Հայաստանում. հրավեր հնդկական ընկերություններին
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրում է ներդրումների
15 ՆՈՅ 2025 12:08
Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրում է ներդրումների

Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրում է ներդրումների

15 ՆՈՅ 2025 12:08
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որպես շարունակություն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քննարկումների, նոյեմբերի 15-ին, Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի առաջարկով, այցելել է Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)։ Այդ մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:
Այն աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է առաջատար բժշկական սարքավորումների հետազոտության, փորձարկման և արտադրության գործընթացներում։
Շրջայցի ընթացքում նախարար Պապոյանին ներկայացվել են գերժամանակակից արտադրական և գիտահետազոտական ենթակառուցվածքները՝ մասնագիտացված լաբորատորիաներ, փորձարկման կենտրոններ և պահեստային համալիրներ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և ընդգծել, որ ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ՝ տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Նախարարը հրավիրել է հնդկական ընկերությանը դիտարկել Հայաստանում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ՝ պետական աջակցության գործիքների կիրառմամբ, հարկային արտոնություններ, ինչպես նաև այլ նպաստող մեխանիզմներ, որոնք թույլ կտան արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ գներով։
Շրջայցին մասնակցել է նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել