Հայաստան-Ղազախստան. ԱԳՆ խորհրդակցություններ
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել
7 ՀՈԿ 2025 08:44
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ները խորհրդակցություններ են անցկացրել

7 ՀՈԿ 2025 08:44
Հոկտեմբերի 6-ին Աստանայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնսուպաևի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առաջիկա միջոցառումների և փոխայցերի օրակարգը, փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ շփումների և փոխգործակցության շարունակականության վերաբերյալ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել