«Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի խաղաղության հայտարարության քննարկումը
2 ՀՈԿ 2025 09:13

«Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի խաղաղության հայտարարության քննարկումը
2 ՀՈԿ 2025 09:13
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի ՔՊ-ի ներկայացրեծ հայտարարության նախագծի քննարկմանը։
«ՔՊ-ն այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգ է բերել մի հայտարարության նախագիծ, որով առաջարկում է բարձր գնահատել Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք եթե անգամ ստորագրվեն, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության համաձայն, դեռ պետք է անցնեն ներպետական ընթացակարգեր, մինչդեռ անտեսելով այս պահանջը՝ ՔՊ-ն շարունակում է պետական ինստիտուտները զավթելու իր քաղաքականությունը»,–ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել