Հայաստանը և Չինաստանը՝ մշակութային համագործակցություն
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են մշակութային համագործակցության ծրագիր
2 ՍԵՊ 2025 15:33
Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են մշակութային համագործակցության ծրագիր

Հայաստանն ու Չինաստանը ստորագրել են մշակութային համագործակցության ծրագիր

2 ՍԵՊ 2025 15:33
ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին:
Կողմերը քննարկել են համատեղ մշակութային օրերի կազմակերպման, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ոլորտներում փորձի և գիտելիքի տարածման հեռանկարները։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելին ստորագրել են 2026-2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների միջև:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել