Առողջության ապահովագրություն Հայաստանում. մեկնարկը՝ 2026-ից
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանում կներդրվի առողջության ապահովագրություն․ Անահիտ Ավանեսյան
15 ՀՈԿ 2025 08:32
Հայաստանում կներդրվի առողջության ապահովագրություն․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կներդրվի առողջության ապահովագրություն․ Անահիտ Ավանեսյան

15 ՀՈԿ 2025 08:32
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի մեկնարկի մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրը կմեկնարկի 2026 թվականից՝ առաջնահերթություն տալով տարեց քաղաքացիներին։
«Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը»,— գրել է Ավանեսյանը։
Ծրագրից օգտվելու համար սահմանվել է երկու հիմնական պայման՝ ՀՀ քաղաքացիություն և ՀՀ-ում 183 օրից ավելի բնակություն (ռեզիդենտություն)։
Նախարարը հատուկ ընդգծել է, որ ծրագիրը կլինի համընդհանուր՝ անկախ քաղաքացու սոցիալական, առողջական կամ աշխատանքային կարգավիճակից։ 65-ից բարձր տարիքի անձինք կստանան ապահովագրություն՝ անկախ նրանից՝ ունեն հաշմանդամության կարգ, աշխատում են, ունեն քրոնիկ հիվանդություններ, թե ընդգրկված են սոցիալապես խոցելի որևէ խմբում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել