ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայում. Չավուշօղլու
9 ՆՈՅ 2025 07:23

ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայում. Չավուշօղլու
9 ՆՈՅ 2025 07:23
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը քննարկելու համար։ Անկարան փորձում է հասկանալ կողմերի դիրքորոշումները և նպաստել հնարավոր բանակցություններին։
Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, հանդիպումը կարող է կայանալ Անթալիայի V դիվանագիտական ֆորումի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի ապրիլի 17-19-ը։ Այս հարթակը կարող է հնարավորություն ստեղծել երկու երկրների պաշտոնյաների միջև ուղիղ երկխոսության համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել