Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կան և՛ օգուտներ, և՛ ռիսկեր. Հայկազ Ֆանյան
19 ՍԵՊ 2025 17:10

Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կան և՛ օգուտներ, և՛ ռիսկեր. Հայկազ Ֆանյան
19 ՍԵՊ 2025 17:10
ReOpen Media-ի եթերում քննարկել ենք հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման տնտեսական ազդեցությունները։ Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նշեց, որ անգամ փակ սահմանների պայմաններում երկու երկրների միջեւ կա զգալի առեւտուր, իսկ սահմանի բացումը կնվազեցնի լոգիստիկ ծախսերը եւ կբարձրացնի հայկական ապրանքների մրցունակությունը։ Բաց սահմանները կբերեն նոր հնարավորություններ՝ էլեկտրաէներգիայի ու ալյումինի արտահանման, ինչպես նաեւ տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու համար։ Միեւնույն ժամանակ թուրքական ապրանքները կարող են դառնալ ավելի մրցունակ Հայաստանում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել