Հայ-թուրքական հաշտեցում. Անկարայի ձգտումը
Գրանցվել
Գրանցվել
Հայ-թուրքական հաշտեցում. որքանո՞վ է անկեղծ Անկարայի ձգտումը
16 ՀՈԿ 2025 17:00
Հայ-թուրքական հաշտեցում. որքանո՞վ է անկեղծ Անկարայի ձգտումը

Հայ-թուրքական հաշտեցում. որքանո՞վ է անկեղծ Անկարայի ձգտումը

16 ՀՈԿ 2025 17:00
Թուրքիայի նախագահի անձնական զանգը Պոլսո Հայոց պատրիարքին և միաժամանակ փակ սահմանների բացման դանդաղ ընթացքը վկայում են հայ-թուրքական հարաբերությունների հակասական բնույթի մասին։ Պատրիարք Սահակ Մաշալյանը նշում է, որ վերջին տարիներին համայնքի ձայնն ավելի լսելի է դարձել, սակայն լարվածության 100-ամյա բեռը դեռ զգացվում է։ Թուրք վերլուծաբանները ընդգծում են, որ կարգավորման գործընթացում առանցքային դեր ունի Ադրբեջանի գործոնը, իսկ նախկին պոլսահայերը հիշեցնում են պետության խորքային կառույցների ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ, հայ համայնքը կանգնած է ժողովրդագրական սպառնալիքի առաջ՝ բնակչության կրճատում, արտագաղթ և լեզվի մոռացում։ Իսկ հասարակական մակարդակում դեռ դժվար է հաղթահարել պատմության ձևավորած վախերն ու կարծրատիպերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել