Հայ-թուրքական հաջորդ հանդիպումը կարող է Թուրքիայում լինել․ Ռուբինյան
16 ՍԵՊ 2025 08:47

Հայ-թուրքական հաջորդ հանդիպումը կարող է Թուրքիայում լինել․ Ռուբինյան
16 ՍԵՊ 2025 08:47
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում։
«Սա մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում` մեր երկրում։ Այսինքն մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք 3-րդ երկրներում, մեկ անգամ հենց սահմանին, իսկ այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի։ Ամսաթիվը դեռ որոշված չէ»,- ասել է Ռուբինյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել