Հայ շախմատիստները՝ հաղթարշավը շարունակում
Գրանցվել
Գրանցվել
Հայ շախմատիստները շարունակում են հաղթարշավը
3 ՆՈՅ 2025 06:36
Հայ շախմատիստները շարունակում են հաղթարշավը

Հայ շախմատիստները շարունակում են հաղթարշավը

3 ՆՈՅ 2025 06:36
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:
Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի նկատմամբ:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ։ Հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով է ավարտել Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ մրցամարտը։ Այս դեպքում ևս հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել